Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.06.2020 | 00:02
Հույսի դռները երբ որ փակվում են,
Տեսնում ենք՝ կաղնե դռների առաջ
Դու ես կանգնած, Տեր,
Ձեռներդ պարզած Քո զավակներին,
Կանչում ես, կանչում, անվերջ,
անկոտրում.
-Եկեք դեպ ինձ, որբեր իմ մոլոր,
Հոգնած-տկարներ, ցավից երկատված,
Մոլորյալ գառներ,
Առեք իմ լուծը, որ քաղցր է ու թեթև:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 5945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ